Հասարակություն 

Գործը «կարելու» համար պարզապես գտնվել են մարդիկ. «ՉԻ»

analitik.am

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օգոստոսի 31-ին Հատուկ քննչական ծառայությունը նոր տեղեկություններ է հաղորդել հուլիսի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի մասին:

ՀՔԾ հաղորդագրությունը բավական մեծ էր ու մանրամասն, բայց մեր ուշադրությունը գրավեց հատկապես հետեւյալ կտորը. «Քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում առերեւույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար նախաքննության այս փուլում քրեական հետապնդում է իրականացվում արդեն 6 անձանց նկատմամբ: Նրանցից 4-ին մեղադրանք է առաջադրվել խմբով խուլիգանություն կատարելու եւ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը՝ խոչընդոտելու համար, եւ նրանց նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երկու անձանց մեղադրանք է առաջադրվել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը՝ խոչընդոտելու համար, նրանց նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց»:

«ՉԻ» տեղեկություններով՝ մեղադրանք առաջադրված 4 անձինք որեւէ առնչություն չունեն այդ օրվա դեպքերի, ավելի որոշակի՝ այդ օրը իրականացված խուլիգանությունների հետ: Գործը «կարելու» համար պարզապես գտնվել են մարդիկ, որոնք կարող էին ամեն ինչ վերցնել իրենց վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից