Հասարակություն 

Ուզբեկստանի նախագահի առողջական վիճակը կտրուկ վատացել է

analitik.am

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի առողջական վիճակը վատացել է, այս պահին նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին ասված է Ուզբեկստանի նախարարների կաբինետի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Քարիմովի առողջական վիճակը կտրուկ վատացել է այս գիշեր, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահող ծանր:

Ուզբեկստանի նախագահի առողջության մասին վատ լուրերն առաջին անգամ ի հայտ եկան օգոստոսի 28-ին: Դրանից հետո նույնիսկ ԶԼՄ-ներ եղան, որոնք գրեցին Քարիմովի մահվան մասին: Սակայն այդ ինֆորմացիան չհաստատվեց պաշտոնապես:

Նույն շարքից