Հասարակություն 

Ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. ուղևորներից մեկը մահացել է

Մարտի 1-ին, ժամը 02.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 շինության մոտ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:




Նույն օրը, ժամը 21.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ուղևորներից մեկը` 1993 թ. ծնված Արթուր Մելիքյանը, մահացել է: 



Կատարվում է քննություն:

Նույն շարքից