Հասարակություն 

Գերմանիայում նացիստների զոհերի ուղեղների հավաքածու է հայտնաբերվել

analitik.am

Մյունխենում Մաքս Պլանկի Միության հոգեբուժության ինստիտուտի վերանորոգման ժամանակ տասնյակ ուղեղներ  են հայտնաբերվել: Ուղեղները և դրանց մնացորդները պատկանում են նացիստների զոհերին: Այս մասին հայտնում է  Gizmodo-ը՝ հավելելով, որ հայտնաբերվածը մարդկանց վրա կատարված փորձերի մնացորդներն են, իսկ այդ փորձերն արվել են մարդկային ռասսան լավացնելու համար:

Միության ներկայացուցիչների խոսքերով, ուղեղները եղել են գերմանացի բժիշկ նեյրոկենսաբան Յուլիաս Գալլերվորդենի հավաքածուի մեջ: Նա եղել է Նացիենալ-սոցիալիստական գերմանական աշխատավորական կուսակցության անդամ, ինչպես նաև ուղեղի ուսումնասիրությամբ զբաղվող ինստիտուտի ամբիոնի վարիչներից մեկը:

Այս պահին ինստիտուտի աշխատակիցներն ուսումնասիրում են ուղեղները, որպեսզի պարզեն, թե ում են դրանք պատկանում և հասկանան նաև, թե որն է եղել մահվան պատճառները: Դրանից հետո ուղեղների մնացորդները թաղվելու են եղբայրական գերեզմանոցում:

Նույն շարքից