Հասարակություն 

Իրականացվել է առաջին չարտերային թռիչքը Ռուսաստանից Թուրքիա

analitik.am

Չարտերային թռիչքների մասով հաստատված արգելքը չեղյալ համարելուց հետո Մոսկվայից առաջին ինքնաթիռն ուղևորվել է Թուրքիա: Հայտնվում է, որ Royal Flight ավիաընկերությանը պատկանող օդանավը Ռուսաստանից Անթալիա է տեղափոխել զբոսաշրջիկների, որոնք մինչև այս զրկված էին նման հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային թռիչքներն արգելվեցին անցած տարի նոյեմբերին, այն բանից հետո, երբ թուրքական օդուժը սիրիական օդային տարածքում ոչնչացրեց ռուսական ռմբակոծիչը:

Հավելենք, որ չարտերային թռիչքների մասով արգելքը ռուսական կառավարության կողմից հանվեց պգոստոսի 28-ին:

Նույն շարքից