Հասարակություն 

Samsung Electronics-ը կարող է ետ կանչել բոլոր Galaxy Note 7 սմարթֆոնները

analitik.am

Հարավկորեական Samsung Electronics  ընկերությունը հայտարարել է, որ հնարավոր է ետ կանչի ամբողջ աշխարհում վաճառած բոլոր  Galaxy Note 7-երը: Ինչպես հայտնում է Ռյունհապ գործակալությունը, որոշումը կարող է կայացվել սմարթֆոնի մարտկոցի պայթյունների դեպքերի պատճառով:

«Ամենակարևորն անվտանգությունն է, մենք չենք ցանկանում հուսախաբ անել մեր գնորդներին»,-հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:

Սպասվում է, որ  Samsung-ը  կհայտնի  մարտկոցների հետ կապված իր հետազոտության արդյունքները և փոխհատուցում կսահմանի բոլոր նրանց համար, ովքեր տուժել են վերոնշյալ թերության պատճառով:

Հիշեցնենք, որ  Galaxy Note 7-ի վաճառքի մեկնարկը տրվել էր օգոստոսի 19-ին:

Նույն շարքից