Հասարակություն 

Նեմցովի սիրուհին պոլիգրաֆ սարքով փորձաքննություն չի անցնի

 Ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության ականատես, 23-ամյա Աննա Դուրիցկայան պոլիգրաֆ սարքով փորձաքննություն չի անցնի:



Այս մասին հայտարարել է մոդելի փաստաբանը: Պոլիգրաֆ թեստից Աննա Դուրիցկայի հրաժարվելու փաստը բացատրվել է այն հանգամանքով, որ նա գտնվում է ծանր հոգեբանական վիճակում: Այս մասին գրում է ruposters.ru-ն:



Նրա խոսքերով մարդասպանը կանգնած է եղել հետևում: Երբ մարդասպանը կրակել է, նա վազել է դեպի ձյուն մաքրող մեքենան, որպեսզի վարորդից օգնություն խնդրի: Այնուհետև ինքն է զանգահարել ոստիկանություն:



Նա նշել է, որ ոչինչ չի տեսել, միայն հետաքննողներին կարողացել է ասել մեքենայի գույնը:


Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին, ժամը 00:30-ի սահմաններում սպանվել է Ռուսաստանում հայտնի քաղաքական ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Սպանության միակ ականատեսն է Աննա Դուրիցկայան:


Նույն շարքից