Հասարակություն 

Հետաքրքիր անակնկալ՝ առաջին դասարանցիների համար

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի դպրոցների մի շարք առաջին դասարանցիներ, ավանդույթի համաձայն, օրը շարունակել են հետաքրքիր անակնկալով: Երեխաներն իրենց ծնողների հետ հնարավորություն են ունեցել «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսներով շրջելու և ծանոթանալու մայրաքաղաքի տեսարժան ու պատմամշակութային վայրերին:

 Շեղվելով սահմանված երթուղուց՝ վերջնականգառն այս անգամ Մանկական երկաթուղու զբոսայգում էր, որտեղ առաջինցիները մասնակից դարձան տոնական ուրախ միջոցառման: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել վարչական շրջանի երաժշտական և արվեստի դպրոցների, մարզական կրթօջախների սաներ, տաղանդաշատ փոքրիկ կատարողներ:
Դպրոցականների տոնը լիարժեք դարձնելու նպատակով, կազմակերպիչների նախաձեռնությամբ, զբոսայգու բոլոր խաղային ատրակցիոններն անվճար են եղել:

Նույն շարքից