Հասարակություն 

Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում

Այս պահին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի են դուրս եկել տաքսիստները: Նրանք մեքենաները կանգնեցրել են հրապարակի տարածքում: 


Նրանք բողոքում են նախորդ տարեվերջին տրանսպորտի ու կապի նախարարության կողմից հաստատված նախագծի դեմ,որով որոշակի փոփոխություններ էին նախատեսված:




Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում է ցուցարարներին հանել մեքենաները տարածքից, այլապես դրանք կտեղափոխվեն տուգանային հարապարակ: Նշենք, որ վարորդները մեքենաները կանգնեցրել են Հանրապետության հրապարակի տարածքում, ինչը խոչընդոտում է երթևեկությունը:


Վարորդների հետ հանդիպման է եկել տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

 

Նույն շարքից