Հասարակություն 

Samsung-ը հայտարարել է Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքը դադարեցնելու մասին

analitik.am

Հարավկորեական Samsung  ընկերությունը հայտարարել է Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքը դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Որոշումը պայմանավորված է լիցքավորման ժամանակ սմարթֆոնի պայթյունների դեպքերով:

Ընկերության բջջային մասի նախագահ Դոնք Ջին Կոն հայտարարել է, որ նրանք, ովքեր արդեն գնել են Galaxy Note 7 սմարթֆոններ, կարող են դրանք փոխարինել նոր սմարթֆոններով:

Samsung-ում հայտարարել են, որ Galaxy Note 7 սմարթֆոնի պայթելու 35 դեպք կարող է հաստատվել: Նախնական տեղեկություններով, դրա պատճառը սմարթֆոնի մարտկոցն է:

Ավելի վաղ հայտնել էին, որ հարավկորեական ընկերությունն առհասարակ կարող է ետ կանչել օգոստոսի 19-ից հետո վաճառված բոլոր  Galaxy Note 7-երը:

Նույն շարքից