Հասարակություն 

Մոմավառություն՝ ի հիշատակ հակառակորդի դիվերսիոն գործողություններից զոհված զինծառայողների

Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում, այսօր՝ ժամը 18:30-ին, տեղի կունենա մոմավառություն՝ նվիրված հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի հետեւանքով զոհված զինծառայողներ Արտակ Սեդրակի Աղեկյանի եւ Հայկ Գրիգորի Բարոյանի հիշատակին:



Մոմավառությունը նախաձեռնել են տեղի երիտասարդական կառույցների ներկայացուցիչները:



Հիշեցնենք, որ Փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր:



Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:

Նույն շարքից