Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն աջակցում է Բուդեսթագի կողմից ընդունած Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Շթայնմայերը աջակցել է, աջակցում է և աջակցելու է Բունդեսթագի կողմից ընդունած բանաձևը»,-ասել է նա:
Շեֆերը հավելել է, որ Շթայնմայերը նաև պատգամավոր է, և ընդունված փաստաթուղթը վերաբերում է նաև անձամն իրեն: