Քաղաքականություն 

Հայոց Ցեղասպանության մասին Der Spiegel-ի հրապարակումն իրականությանը չի համապատասխանում

analitik.am

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը մեկնաբանել է Der Spiegel-ի այն հրապարակումը, որի համաձայն գերմանական կառավարությունը պատրաստ է զիջումներ անել Թուրքիային և հեռո մնալ Բունդեսթագի կողմից ընդունած Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևից. «Այդ մասին խոսք անգամ լինել չի կարող: Գերմանական Բունդեսթագն իրավունք ունի արտահայտվել ցանկացած թեմայի շուրջ այն պահին, երբ հարկ կհամարի: Գերմանիայի կառավարությունը չանաճում է Բունդեսթագի այդ իրավունքը»,-հայտարարել է Զայբերտը

Նա ընդգծել է, որ կառավարությունն իրավունք չունի միջամտել իշխանության այլ մարմնի գործերին և գնահատականներ տալ՝ հավելելով, որ Հայոց Ցեղասպանությունը չանաճող բանաձևը չի հանդիսանում իրավաբանական պարտավորություն:

Ավելի վաղ Der Spiegel-ը գրել է, որ Գերմանիայի կառավարությունն ամենայն հավանականությամբ քաղաքական ժեստ կանի Թուրքիային, որպեսզի Անկարան թույլ տա գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիկի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորականներին: Պարբերականը պնդում էր, որ գերմանական կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հանդես կգա հայտարարությամբ, որ գերմանական կառավարությունը հեռու է մնալու Բունդեսթագի որոշումից:

Նույն շարքից