Հասարակություն 

Ուզբեկստանի նախագահի մահվան լուրը դեռ չի հաստատվել, սակայ Թուրքիայի վարչապետն արդեն ցավակցել է

analitik.am

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը  կառավարության նիստի ժամանակ  իր ցավակցություններն է հայտնել՝ կապված Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան հետ: Թե որտեղից է իմացել Քարիմովի մահվան մասին, Յիլդիրիմը չի ասել:

«Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է: Թող Ալլահ հանգստություն տա նրա հոգուն: Թուրքական Հանրապետության անունից ցավակցում եմ Ուզբեկստանի ժողովրդին»,-ասել է նա:

Ավելի վաղ Քարիմովի մահվան մասին հայտնել էր Reuters գործակալությունը, սակայն ինֆորմացիան դեռ պաշտոնապես չի հաստատվել:

Նույն շարքից