Հասարակություն 

Արցախում ինչ-որ մեկը, կամ ինչ-որ բան զայրացրել է Սերժ Սարգսյանին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը  գրում է. «ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ հենց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միջոցառումների մեկնարկից առաջ մի կողմ էր տարել ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկի Սամո) և զայրալից ժեստերով ու դեմքի ընդգծված ջղային արտահայտությամբ մի քանի րոպե շարունակ ակնհայտորեն նախատում էր նրան:

Օգանովսկին կարմրատակել էր և տպավորությունն այնպիսին էր, որ անհաջող փորձեր է անում ինչ-որ բան բացատրելու: Այդ ընթացքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ հրապարակում կանգնած հյուրերը սպասում էին զրույցի ավարտին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից