Հասարակություն 

Հայաստանում ԱՄՆ դեսպանը շտապ տեղափոխվել է ԱՄՆ. Նա առողջական խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ շտապ տեղափոխվել է ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը վերջերս սրտի հետ կապված խնդիրներ Է ունեցել և «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժման կուրս անցել։

Սակայն հայ մասնագետները դեսպանին խորհուրդ են տվել բուժման նպատակով շտապ տեղափոխվել հայրենի ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը Հայաստանից ԱՄՆ Է տեղափոխվել հատուկ չվերթով։ Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»–ը դիմել է ԱՄՆ դեսպանատուն, որտեղից պատասխանել են հետևյալը.

«Շնորհակալություն դեսպան Միլսի առողջությանը վերաբերող Ձեր անհանգստության համար։ Նա այժմ գտնվում է Լոնդոնում և այնտեղ հետազոտվում Է մի փոքրիկ առողջական խնդրի հետ կապված։ Նա շատ վստահում է հայաստանյան իր բժիշկներին, ովքեր խորհուրդ տվեցին դիմել այդ քայլին։ Ինքը՝ դեսպան Միլսը, լավ Է և պլանավորում է շուտով վերադառնալ Հայաստան»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից