Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հանդիպել չինական Հանչժոում կայանալիք G20-ի գագաթաժողովի ժամանակ, որպեսզի քննարկեն, թե ինչպես է ընթանում երկու երկրների հարաբերությունների վերականգնման գործընթաց:
Ավելի վաղ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ երկու երկրների նախագահները կայանալիք հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք են բերել օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ. «Հանդիպման ժամանակ քննարկվելու է ռուս-թուրքական համանագործակցության փուլային վերականգնման ընթացքը»,-ասել է նա:
Ինքը՝ Պուտինը, հայտարարել էր, որ հանդիպման ժամանակ խոսելու է նաև Սիրիայում Թուրքիայի գործողությունների մասին՝ ընդգծելով, թե անընդունել է համարում ցանկացած քայլ, որը հակասում է միջազգային իրավունքին: