Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Չինաստանի ազգային-ազատագրական բանակի 16 բարձրաստիճան գեներալներ ձերբակալվել են:
Այդ մասին հայտնում են երկրի պաշտպանության նախարարությունից, նշելով, որ բոլոր բարձրաստիճան զինվորականները մեղադրվում են կոռուպցիայի մեջ:
Տվյալների համաձայն, կալանավորված գեներալների մեծ մասը բարձր պաշտոններ են վարել նախկին կառավարության օրոք:
Չինաստանում երկրի գերագույն խորհրդի նախագահ Սի Ցզինպինի կառավարման հենց սկզբից երկրում ծավալվել է հակակոռուպցիոն ակտիվ պայքար: