Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ նախարարների կաբինետը հեռու չի մնում Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Այս մասին Մերկելը խոսել սեպտեմբեր RTL-ի հետ հարցազրույցի ժամանակ. «Մյուս բոլոր պնդումներն իրականությանը չեն համապատասխանում»: Միևնույն ժամանակ կանցլերը հավելել է, որ ոչ բոլոր բանաձևերն են իրավաբանական պարտավորություններ պարունակում, կան բանաձևեր, որոնք քաղաքական արտահայտում են:
Ինչպես հայտնում է dw.com-ը Գերմանիայում հայերի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Սամուել Լուլուկյանը կոշտ քննադատության է ենթարկել Բեռլինի դիրքորոշումը. «Սա հեռացում է հեռացումից: Դա ամութալի է»,-ասել է Լուլուկյանը Rheinische Post-ին: Լուլուկյանը հարց է բարձրացրել, թե ինչպես կարող է ընդունված բանաձևն իրավական պարտավորություններ չենթադրել՝ Բեռլինի պարզաբանումն անվանելով խաղ բառերի հետ:
Նման տեսակետ է հայտնել նաև գերմանա-հայկական միության նախագահ Րաֆֆի Կենտյանը: Կենտյանը մտավախություն է հայտնել նաև, որ այժմ Գերմանիայի դպրոցներում ավելի քիչ առիթներ կլինեն Հայոց Ցեղասպանության մասին խոսելու համար, իսկ ընդունված բանաձևը կոչ է անում անել դա:
Ինչ վերաբերում է թուրքական կողմի արձագանքին, ապա Անկարան գոհ է Բեռլինի տեսակետից. «Մենք գնահատում ենք Զայբերտի խոսքերը, որ դատարանը պետք է որոշի, թե որն է ցեղասպանություն, այլ ոչ թե խորհրդարանը»,-ասել է Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչը: