Միջազգային Հասարակություն 

Ուզբեկստանում սպանվել է հանրաճանաչ հեռուսահաղորդավարը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուզբեկստանի մշակույթի վաստակավոր գործիչ ու ազգային հեռուստաընկերության հայտնի լրագրող Ռահմատիլա Միրզաեւը սպանվել է մայրաքաղաք Տաշքենդում:

 

Տեղի լրատվամիջոցների տվյալներով, առայժմ հայտնի չեն սպանության դրդապատճառներն ու մանրամասները, իսկ երկրի իրավապահ մարմինները դեռեւս մեկնաբանություններից զերծ են մնում:

 

Միաժամանակ, որոշ տեղեկությունների համափայն սպանության կասկածանքով ձերբակալվել է լրագրողի ընկերոջ որդին:

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի ազգային հեռուստատեսությամբ 60-ամյա հաղորդավարը վարում էր վերլուծական հայտնի հաղորդաշար:

 

Նույն շարքից