Հասարակություն Տնտեսություն 

Ղազախստանը կարգելի Ռուսաստանից բենզինի եւ դիզվառելիքի ներկրումը

Ղազախստանը արգելք է դրել Ռուսաստանից ներկրվող նավթային ապրանքների վրա։ Այս մասին գրում է Тengrinews.kz-ը ։

«Մարտի 5-ից մենք պլանավորում ենք 45 օրով պայմանական արգելք դնել Ռուսաստանից ներկրվող բենզինի եւ դիզվառելիքի վրա։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք Ռուսաստանի հետ ամեն տարի ինդիկատիվ հաշվեկշիռ ենք ստորագրում, որոնց համաձայն՝ մենք կարող ենք առանց մաքսերի նախապես որոշված քանակով վառելիք ստանալ»,- հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Մագզում Միրզագալիեւը Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Պաշտոնյան նշել է, որ այդ արգելքը չի հանգեցնի երկրի ներքին շուկայում վառելիքի թանկացմանը, քանի որ 2015թ. առաջին 2 ամիսների ընթացքում Ղազախստան ներկրվել է վառելիքի բավարար քանակ։

Արգելքը կհանվի 45 օր անց։

Նույն շարքից