Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնբասում ֆոտոլրագրող Սերգեյ Նիկոլաեւի սպանության կապակցությամբ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը կոչ է արել հակամարտող կողմերի դադարեցնել լրագրողների հանդեպ բռնություններն ու ապահովել նրանց անվտանգությունը:
Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ լրատվամիջոցներ ազատության կոմիտեի հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, նշելով, որ Նիկոլաեւի մահը եւս մեկ անգամ ապացուցում է Դոնբասում իրավիճակի սրության մասին, որը սպանվել էր հրետակոծության ընթացքում:
Նա կոչ է արել միջոցներ ձեռնարկել ու մանրակրկիտ ձեւով զբաղվել սպանված լրագրողի գործի հետաքննությամբ:
Հիշեցնեն, որ բացի Նիկոլաեւից ուկրաինական հակամարտության գոտում ընդհանուր առմամբ զոհվել են 6 լրագրողներ: