2016թ. հուլիսի 6-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Հրազդան քաղաքում. «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և մայթով քայլող երեք երեխաներից մեկին` 7-ամյա տղային, վրաերթի ենթարկել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից երեխան տեղում մահացել էր:
Իսկ այսօր մահացած 7-ամյա երեխայի հայրը պատահաբար հանդիպել է իր երեխայի մահվան պատճառ դարձած վրաերթի հեղինակ վարորդին ու դանակահարել: Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մանրամասն՝ pastinfo.am