Միջազգային Հասարակություն 

Ուկաինայում պարենային խուճապը սպեկուլյացիաների արդյունք է

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Պարենային ապրանքների դեֆիցիտը ուկրաինական խանութներում առաջացել է սպեկուլյացիաների հետեւանքով:

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պարենային ու ագրարային քաղաքաքանության նախարար Ալեքսեյ Պավլենկոն, նշելով, որ երկիրը պարենային ապրանքների դեֆիցիտ չունի:

Նրա խոսքերով պարենային խուճապի հետեւանքով երկրի խանութներում առաջանում են հերթեր եւ որոշ ապրանքատեսակների կտրուկ գնաճ, ուստի նախարարությունը հետեւելու է բոլոր սպեկուլյանտներին ու ձեռնարկելու է համապատասխան միջոցներ:

Նա ընդգծել է, որ ուկրաինական պահեստներում կուտակվել է ավելի քան 3 միլիոն տոննա հացահատիկի պահուստ, ուստի խուճապը արհեստական է ու առաջացել է սպեկուլյանտների գործողությունների հետեւանքով:

 

Ավելի վաղ գրիվնայի կտրուկ արժեզրկման պատճառով երկրի խանութներում պարենային ապրանքատեսակների պահանջարկի աճի պայմաններում, կառավարությունն որոշակի սահմանափակումներ է կիրառել պարենային որոշ ապրանքտեսակների գնումներ նկատմամբ:

Խանութներում արգելվել է 2 շշից առավել արեւածաղկի յուղի վաճառքը, ինչպես նաեւ քաղաքացիներն իրավունք ունեն գնել ընդամենը 3-5 կիլոգրամ շաքարավազ ու ալյուր:

 

 

 

Նույն շարքից