Թուրքիայի քաղաքացիների մոտ 90 տոկոսը ԱՄՆ-ին չեն համարում Թուրքիայի ռազմավարական դաշնակիցը: Նման թվեր ներկայացնում է MAK Research Company թուրքական կենտրոնը:
Yeni Safak թերթը գրում է, որ հարցմանը մասնակցել է ավելի քան 2700 մարդ: Հարցվածների 71 տոկոսն ասել են, որ ընտրությունների դեպքում պատրաստ են կրկին ձայն տալ նախագահ Էրդողանին, 72 տոկոսն արդյունավետ են համարում պայքարը, որը թուրքական կառավարությունը ձեռնարկել է Ֆաթուլահ Գյուլենի դեմ: Իսկ ինչ վերաբերում է Սիրիայում թուրքական «Եփրատի վահան» օպերացիային, ապա դրան կողմ է արտահայտվել Թուրքիայի քաղաքացիների 78 տոկոսը: