Հասարակություն 

Հայտնի է, թե ինչու է ամերիկյան Delta Airlines-ը դադարեցնում չվերթները դեպի Ռուսաստան

Ամերիկյան Delta Airlines ավիաընկերությունը դեպի Ռուսաստան ուղիղ չվերթները կվերսկսի միայն 2017 թվականի ամռանը: Այս մասին հայտնել են ավիաընկերությունից:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ արդեն սեպտեմբերի 7-ից Delta Airlines-ը դադարեցնելու է դեպի Ռուսաստան չվերթները:

«Մեր չվերթները սեզոնային են, միայն ամառվա համար:Դրանք կվերսկսվեն հաջորդ ամառ»,-ասել են ընկերությունից:

Հայտնվում է նաև, որ Delta Airlines վերջին չվերթը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 14:45-ին:

Նույն շարքից