Հայաստան Հասարակություն 

2014 թ-ին ՀՀ-ում հաշվառվել է 7 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս

 

Ըստ ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տեղեկատվության՝ 2014թ. տարեվերջի դրությամբ ՀՀ-ում հաշվառվել է 7 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: Բոլոր 7 անչափահասներն էլ տղաներ են: Նրանցից 4-ը հաշվառվել են մայրաքաղաքում, 2-ը՝ Լոռիում, 1-ը՝ Շիրակում:

 

Հաշվառված անչափահասներից 4-ը մինչև մինչև 14 տարեկան տղաներ են, 2-ը՝ 14-15 տարեկան, 1-ը՝ 16-18 տարեկան:

Նշենք, որ 2013թ-ի համեմատ 2014թ-ին հաշվառված մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը նվազել է 6-ով, իսկ 2012թ-ի համեմատ՝ 9-ով:

Նշենք, որ 2002թ-ին ՀՀ-ում հաշվառվել է մուրացիկ և թափառաշրջիկ 111 անչափահաս:

Նույն շարքից