Հասարակություն Միջազգային 

ԻՊ գրոհայինները ազատ են արձակել 23 քրիստոնյա պատանդներին

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԻՊ խմբավորման ահաբեկիչներն ազատ են արձակել ավելի վաղ Սիրիայի Ալ-Հասակա պրովինցիայում գերված 200 քրիստոնյա ասորիների մի մասին:

 

Խոսքը գնում է 23 քրիստոնյաների մասին, որոնք ներկայումս գտնվում են ասորական եկեղեցում: ԻՊ գրոհայինները տեղեկացրել են, որ մյուս գերի պատանդները ողջ են ու շուտով ազատ են արձակվելու:

 

Հիշեցնենք, որ Ալ-Հասակայում ահաբեկիչները մահապատժի էին ենթարկել 15 ասորիների, ուստի դեռեւս պարզ չեն գերիների ազատ արձակման դրդապատճառները:

Մեկ շաբաթ առաջ գրոհայինները ներխուժելով Ալ-Հասակա պրովինցիա, առեւանգել էին շուրջ 200 քրիստոնյաների, որոց տեղափոխել էին մոտակա լեռները:

 

 

 

Նույն շարքից