Քաղաքական 

ՀՀԿ-ում աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերին կայանալիք Արթիկի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավական հետաքրքիր լինել, ու ոչ այն պատճառով, որ այնտեղ քաղաքական ուժերի միջև թեժ պայքար է սպասվում, այլ, որ ՀՀԿ քաղխորհուրդը որոշում է կայացրել նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին սատարելու մասին, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Մխիթար Վարագյանը, ով ԱԺ նախկին պատգամավոր է և 2012թ-ին ԱԺ ընտրություններում պարտվեց հենց Պետոյանին, հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ ՀՀԿ-ն սատարում է հենց իր թեկնածությունը:

Սա չնայած այն բանին, որ ՀՀԿ տեղական կառույցի ներկայացուցիչը նույն աղբյուրի հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատել է, որ Արթիկում սատարելու են Պետոյանին: Ստացվում է, որ Հայաստանում գնալով աճող անիշխանությունը և նույն կառույցների տարբեր թևերի կողմից իրարից տրամագծորեն տարբեր քայլեր կատարելու արատավոր պրակտիկան ներխուժել է նաև ՀՀԿ և, ըստ էության, այստեղ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից