«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Էդ որ գնում են, արտասահմանում կրթություն են ստանում, հո հենց այնպես չէ։ Ամենախոշոր համալսարանները հետախուզական կենտրոններ են, որոնք անգլիական և ամերիկյան հետախուզական ծառայությունների ազդեցության գոտում են»,-հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը։
«ՉԻ» – Կարծում ենք՝ այս հայտարարությունից հետո Հայաստանի հատուկ ծառայությունները պիտի կրկնապատկեն իրենց զգոնությունը և բացահայտեն ու վնասազերծեն բոլոր նրանց, ովքեր կրթություն են ստացել անգլիական ու ամերիկյան խոշորագույն համալսարաններում։ Բա իհարկե, չէ՞ որ հենց Օքսֆորդի ու Քեմբրիջի շրջանավարտներն են մեր հիմնական թշնամիները:
Ի դեպ՝ ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի զավակները անգլիական ու ամերիկյան լրտեսներ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում