Անկարան պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը և միասին պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մայրաքաղաք համարվող սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրմանը: Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքրին:
«Օբաման ինձ ասաց, որ ցանկանում է մեզ հետ միասին ինչ-որ բան անել Ռաքքայում: Մենք էլ պատասխանեցինք, որ մեր կողմից որևէ խնդիր չի լինի: Մենք առաջարկել ենք, որպեսզի մեր զինվորականները հանդիպեն և քննարկեն հարցը»,-հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան տարածաշրջանում պետք է ցույց տա իր ուժը: