Քաղաքական 

Սարկոզին հայտարարել է, որ մտադիր է կրկին դառնալ Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ մտադիր է 2017 թվականին մասնակցել նախագահական ընտրություններին:

Նա նշել է, որ որևէ բան չի կարող խանգարել իրեն ուժեղ ծրագիր առաջարկել 2017 թվականին Ֆրանսիայում իշխանափոխություն իրականացնելու համար:

Հարկ է նշել՝ սա Սարկոզիի առաջին ելույթն էր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ վերջինս մեղադրվում է 2012 թվականին Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ իրականացված խախտումների մեջ:

Նույն շարքից