Քաղաքական 

Նիդերլանդների վարչապետը թուրքերին խորհուրդ է տվել վերադառնալ Թուրքիա. Անկարայի արձագանքը

Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանջու Բիլղիչը հայտարարել է, որ թուրքերի մասին Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի խոսքերը հարիր չեն բարձրաստիճան պաշտոնյային:

Ավելի վաղ Մարկ Ռյուտեն, խոսելով Ռոտերդամում Թուրքիայի դիվանագիտական առաքելության մոտ տեղի ունեցած ակցիայի մասին, որի մասնակիցներն իրենց աջակցությունն էին հայտնել Թուրքիայիում հեղաշրջման փորձի դեմ Էրդողանի պայքարին, ասել էր, որ թուրքերը չեն կարող ինտերգրվել հոլանդական հասարակությանը և լավ կլինի, եթե վերջիններս վերադառնան իրենց հայրենիք:

Ինչպես փոխանցում է Anadolu գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ խոսնակն ասել է, որ Նիդերլանդների վարչապետի խոսքերը վնասում են երկու երկրների բարեկամական հարաբերություններին:

Նա նաև կոչ է արել հոլանդական իշխանություններին սխալ գործողություններ թույլ չտալ երկրի թուրքական համայնքի նկատմամբ:

Նույն շարքից