Հասարակություն 

Կասյան փողոցի վճարային տերմինալը թալանողներին հայտնաբերեցին

analitik.am

Փետրվարի 28-ին, ժամը 10.00-ին, ՓԲԸ-ներից մեկի անվտանգության ծառայության ղեկավարից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 06.30-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ Երևանի Կասյան փողոցի թիվ 1 շենքի մոտ գտնվող, ընկերությանը պատկանող վճարային տերմինալը բացելով՝ գողացել են այնտեղ եղած գումարը:

 

Մարտի 1-ին, ժամը 05.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 50 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վահան Մ.-ին և 1989 թ. ծնված Տիգրան Պ.-ին:

 

 

Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել են ձեռնոցներ, գլխարկներ, երկու պտուտակահան և մեկ լինգ:
Վահան Մ.-ն և Տիգրան Պ.-ն խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք:
Կատարվում է քննություն 

Նույն շարքից