Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկօրյա այցով կմեկնի Վրաստան:
Սա կլինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի երկրորդ այցը Վրաստան: Առաջին անգամ նա մեր հարևան երկրում եղել էր անցած տարի օգոստոսին:
Ստոլտենբերգի այցը տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նստաշրջանի շրջանակներում: Սա լինելու է Հյուսիսատլանտյան խորհրդի 4-րդ այցը Վրաստան:
Այցի ընթացքում Ստոլտենբերգը հանդիպելու է Վրաստանի նախագահի, վարչապետի և կառավարության անդամների հետ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին արդեն հասցրել է կարևորել այս այցը Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման և իրականացվող բարեփոխումների աջակցության տեսանկյունից: