Հասարակություն 

Ավտոմեքենան ընկել է սելավատարը

analitik.am

Մարտի 3-ին, ժամը 08.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում` գազալցակայանի մոտակայքում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան ընկել է չգործող ջրատարը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

 

Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 95NO005 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել սելավատարը:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել սելավատարից:

Նույն շարքից