Հասարակություն 

Համաներումը կարող է տարածվել նաև առանձնապես ծանր հանցանք կատարած դատապարտյալների վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ համաներում հայտարարելու նախագիծը գրեթե պատրաստ է: Թերթի տեղեկություններով՝ այս համաներումը խոստանում է լինել աննախադեպ ընդգրկուն: Ամեն դեպքում փաստաթուղթը մշակող իրավաբանների խմբին հենց այդպիսի հանձնարարական է տրվել:

Ենթադրվում է, որ համաներումը կտարածվի առնվազն մինչև հինգ տարվա ազատազրկման դատապարտվածների վրա: Բացի այդ՝ բացառված չէ, որ այն տարածվի նաև առանձնապես ծանր հանցանք կատարած այն դատապարտյալների վրա, որոնք իրենց պատժի մեծ մասը կրել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից