Հասարակություն 

2-3 միլիոն դոլար՝ Մերլին Մոնրոյի ամենաթանկարժեք զգեստի համար

Աճուրդի է հանվելու Մերլին Մոնրոյի հայտնի զգեստը, որով նա մասնակցել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան 45-ամյակ տոնակատարությանը, այս մասին հայտնում է Vanity fair-ը:

Jean Louis-ի ստեղծած զգեստը հնարավոր կլինի գնել նոյեմբերի 17-ին Լոս Անջելեսում կայանալիք աճուրդի ժամանակ: Դրա արժեքը կազմաում է 2-3 միլիոն դոլար:

Սա արդեն երկրորդ անգամն է, որ այս զգեստն աճուրդի է հանվում: Նախորդ անգամ՝ 1997 թվականին, Christie’s-ի աճուրդի տանն այն վաճառվեց 1,267 միլիոն դոլարով:

Նույն շարքից