Քաղաքական 

Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ Իրաքում պատերազմ սկսելը սխալ էր

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ իր կարծիքով Իրաք ներխուժման մասին որոշումը սխալ է եղել: Այս մասին  նա խոսել է NBC-ի եթերում:

«Կարծում եմ, որ Իրաքում պատերազմ սկսելու մասին որոշումը սխալ էր: Ես արդեն խոսել եմ այն մասին, որ իմ ձայնը, որը տրվեց նախագահ Ջորջ Բուշին ի համաձայնություն այդ պատերազմի, սխալ է եղել»,-ասել է Քլինթոնը:

Միևնույն ժամանակ նա կոչ է արել դասեր քաղել սխալներից, որպեսզի հետագայում նման դեպքեր չկրկնվեն:

Նույն շարքից