Քաղաքական 

Ռուսաստանը չի կարող խանգարել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը. Դաշինքի գլխավոր քարտուղար

Այցով Վրաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող խոչընդոտել Դաշինքի ընդլայնմանը, և գործընթացը շարունակական է լինելու:

«ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ, և մենք բազմիցս ենք դա ցույց տվել՝ չնայած բողոքներին և Ռուսատանի դժգոհությանը: Ռուսաստանը միշտ էլ դեմ է եղել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, սակայն մենք շարունակելու ենք գործընթացը»,-ասել է նա:

Ստոլտենբերգը նաև հավելել է, որ բացի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, որևէ երկիր իրավունք չունի միջամտել Դաշինքի ինտեգրացիոն գործընթացներին:

Նույն շարքից