Լոնդոնը պատ է կառուցելու դեպի ֆրանսիական Կալե նավահանգիստ գնացող ավտոճանապարհի երկայնքով: Այս մասին հայտնում է dw.com-ը՝ հավելելով, որ այդ նավահանգստում ներգաղթյալներ են հավաքվել, որոնք ցանկանում են անօրինական ճանապարհով մուտք գործել Մեծ Բրիտանիա, իսկ այդ պատը պետք է խանգարի վերջիններիս անել դա:
«Մենք շուտով սկսելու ենք այդ պատի կառուցումը: Այս պահին այնտեղ կա ցանկապատ, իսկ հիմա այդ հատվածում պատ է վեր խոյանալու»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ում էմիգրացիոն հարցերով պատասխանատո Ռոբերտ Գուդվիլը:
Պատը կառուցելու համար անհրաժեշտ է լինելու 2,4 միլիոն եվրո: Ֆրանսիական կողմի հետ նախագիծը հաստատվել է դեռ մարտին, իսկ դրա կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև տարվա վերջ: