Վաշինգտոնի համբերության բաժակը լցվել է և ամերիկյանը կողմը վերջին անգամ առաջարկել է Ռուսաստանին համատեղ պայքարել սիրիական հակամարությունը լուծելու համար: Ինչպես հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրին, վերջին առաջարկն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին արել է Չինաստանում G20-ի գագաթաժողովի ժամանակ:
Պարբերականի տեղեկություններով, Վաշինգտոնը սիրիական հակամարտության բոլոր կողմերին առաջարկում է դադարեցնել կրակը երկրի բոլոր հատվածներում, այդ թվում նաև Հալեպում: Հրադադարը պետք է հաստատվի նախօրոք որոշված պահին, դրանից հետո ԱՄՆ-ը և Ռուսաստանը համատեղ օպերացիա են սկսելու ահաբեկիչների դեմ և դա անելու են առանց սիրիական օդուժի մասնակցության:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կողմերն արդեն մոտ էին համաձայնությանը, սակայն դա իրականություն չդարձավ, որից հետո Վաշինգտոնը Մոսկվային մեղադրեց պայմանավորվածություններից հրաժարվելու մեջ: