Հասարակություն 

Ջոնի Դեփը կնկարահանվի Թուփակի սպանության քննության մասին ֆիլմում

Ամերիկյան դերասան Ջոնի Դեփը մասնակցել է հայտն ռեփեր Թուփակ Շակուրի սպանության քննության մասին պատմող  ֆիլմի նկարահանումներին: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը:

«Դեփը մարմնավորելու է խուզարկու Ռասսել Պուլին, ով մի քանի ամիս տևած քննությունից հետո եկավ այն եզրահանգմանը, որ իր ստորաբաժանման ոստիկանները ոչ միայն մասնակից են եղել երաժիշտների սպանությանը, այլ նաև կապեր են ունեցել Death Row Records լեյբլի և Bloods հանցախմբի հետ»,-գրում է պարբերականը:

Քննության արդյունքում Պուլի ստորաբաժանումը կազմալուծվեց, իսկ Պուլը իր կամքով պաշտոնանկ արվեց:

Հավելենք, որ 1996 և 1997 թվականներին Թուփակ Շակուրի և Բիգգի Սմոլզի սպանությունների մասին պատմող ֆիլմի ռեժիսոսրն է Քրիստիան Կոնտրերասը:

Նույն շարքից