Քաղաքական 

Նախարարները հավաստիացնում են, թե որևէ տեղեկություն չունեն վարչապետի հնարավոր փոփոխության մասին

Նախարարները որևէ տեղեկություն չունեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնարավոր պաշտոնանկության մասին: Գոնե այդպես արտահայտվեցին Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ովքեր այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասացին, որ մամուլից են իմացել այդ մասին:

Արծվիկ Մինասյանը նաև պատճառներ չի տեսնում, թե ինչու պետք է դաշնակները չպահպանեն նախարարական պորտֆելները հնարավոր փոփոխությունների դեպքում:

Հիշեցնենք,որ այսօր մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Կարեն Կարապետյանը, ով ամենայն հավանականությամբ դառնալու է ՀՀ հաջորդ վարչապետը, հնարավորություն է ունենալու պաշտոնանկ անել նաև դաշնակ նախարարներին:

Նույն շարքից