Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե անակնկալ էր արդյոք իր համար այդ հրաժարականը, ասաց, որ իր անձնական զգացուքներն այստեղ կարևոր չեն. «Քանի որ հրաժարական է տեղի ունեցել և կառավարութան անդամներն արդեն պաշտոնակատարներ են, բոլոր մեկնաբանությունները կարելի կլինի տալ միայն կառավարության նոր կազմի հաստատումից հետո»:
Իսկ ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ կոնկրետ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին փոխարինելու է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Քոչարյանն ասաց, որ դա որոշելու է ԱԺ-ն: