Հասարակություն 

Թուրքիայում գործարարներ են ձերբակալվել

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 16 գործարարի, որոնք կասկածվում են Անկարայի կողմից երկրում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆաթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, այս մասին հայտնում է Hürriyet-ը:

Օգոստոսին Ստամբուլի գլխավոր դատախազությունը կալանք էր դրել թվով 187 գործարարի ունեցվածքի վրա: Այդ գործարարները մեղադրվում էին Ֆաթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ:

Հիշեցնենք, որ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել ԱՄՆ-ից Գյուլենին ստանալու համար, սակայն այդ ջանքերը դեռ ապարդյուն են, քանի որ ամերիկյան կողմին ապացույցներ են պետք, որ հենց վերջինս է կանգնած վերոնշալ հեղաշրջման փորձի ետևում:

Նույն շարքից