Քաղաքական 

Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեր Անդրիեին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Վիեննայում և Մոսկվայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը և իրավիճակին, որն այժմ տիրում է հայ-ադրբեջանական սահմանին:

Նույն շարքից