Հասարակություն 

Մեկնարկել է «Վերնիսաժի» արդիականացման ու բարեկարգման ծրագրի երկրորդ փուլը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկած Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների առաջին փուլը հիմնականում ավարտված է: Այսօր արդեն «Վերնիսաժի» աշխատակիցներն իրենց գործունեությունը ծավալում են ավելի բարեկարգ ու հարմարավետ պայմաններում: Առաջին փուլով նախատեսված աշխատանքների ավարտին զուգահեռ` արդեն իսկ մեկնարկել է նաև տարածքի բարեկարգման երկրորդ փուլը, ինչի ավարտից հետո շուրջ 20 տարվա պատմություն ունեցող «Վերնիսաժը» կդառնա Երևանի այցեքարտերից մեկն ու լիարժեքորեն կներկայացնի քաղաքային այս մշակույթը:

Նշենք, որ ներդրումային այս ծրագրի նպատակը Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում Գլխավոր պողոտայի բարեկարգված այգու տրամաբանական շարունակությունը հանդիսացող «Վերնիսաժի» հատվածը ևս ներկայանալի ու հարմարավետ հանրային տարածք դարձնելն է: Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ, շուրջ 2000 տնտեսվարողների գործունեության կանոնակարգմանը զուգահեռ, «Վերնիսաժում» հարմարվետ պայմաններ կապահովվեն նաև զբոսաշրջության, լիարժեք հանգստի ու ժամանցի կազմակերպման համար:

Նույն շարքից