Հասարակություն 

Ավակովն առաջարկել է հայկական և վրացական խոհանոցներով ռեստորանն անվանել «Բե բե բե»՝հիշելով Սաակաշվիլիին

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ուկրաինական հումարային հաղորդումներից մեկի ժամանակ անվան սրամիտ տարբերակ է առաջարկել հայկական և վրացական խոհանոցով ռեստորանի համար՝ հիշելով Օդեսայի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին:

Նա առաջարկել է նման ռեստորան բացել, այն անվանել «Բե բե բե» և այնպես անել, որ ռեստորանի դռան մոտ բաժակներ ընկնեն վերևից:

Հիշեցնենք, որ Ավակովի և Սաակաշվիլիի միջև բախումը տեղի ունեցավ 2015 թվականի դեկտեմբերին: Ավելի ուշ բախման տեսանյութը հրապարակեց հենց Ավակովը:

Նույն շարքից