Քաղաքական 

Թուրքիան գերմանացի պատգամավորներին թույլ է տվել այցելել Ինջիրլիկի ռազմաբազա

Թուրքիայի կառավարությունը թույլ է տվել գերմանացի խորհրդարանականներին այցելել Ինջիրլիկի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորականներին: Dra գործակալությունը հայտնում է, որ վերոնշյալ այցը կարող է տեղի ունենալ արդեն 2016 թվականի հոկտեմբերին:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները թույլ չէին տալիս գերմանացի օրենսդիրներին այցելել Ինջիրլիկի ռազմաբազա, իսկ որոշումը պարզաբանվում էր Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստով:

Հավելենք, որ գերմանական իշխանությունները քննարում են իրենց զինվորներին թուրքական ռազմաբազայից դուրս բերելու հարցը:

Նույն շարքից